Ղազախստանի Մեջլիսը (խորհրդարան) հավանություն է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխությունների վավերացմանը, որում ընդգրկված են նաև Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:
Ընդունված փոփոխությունները ռազմաքաղաքական դաշինքի Հավաքական անվտանգության խորհրդին միանալու հնարավորություն են տալիս ոչ միայն պետությունների ղեկավարներին, այլև վարչապետներին, որոնք լիազորված են որոշում կայացնելու Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ:
Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում 2015-ին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներով: Խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո արտաքին քաղաքականության մեջ նախագահի նախկին լիազորությունները փոխանցվեցին վարչապետին: