Այսօր տեղի ունեցավ Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի հերթական նիստը: Կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկվել են ներկուսակցական հարցեր: Պատասխանելով լրագրողների հարցերին Շարմազանովը նշեց, որ իրենք արդեն գնահատական տվել են Սերժ Սարգսյանի Վիլնյուս և Պուտինի Հայաստան այցելությանը և իր իսկ խոսքերով այդ գնահատականը շատ դրական է: Պատասխանելով Araratnews-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք ցուցադրականության ապահովում չէ, երբ Գյումրու թատրոնի դիմաց Պուտինի այցից առաջ տնկվում են եղևնիներ, իսկ այցից հետո հանվում, Շարմազանովը նշեց, որ ինքը մեկնաբանում է բովանդակությունը և ոչ թե ձևը և բովանդակության առումով Պուտինի այցը շատ դրական էր: