տուն Uncategorized Ձևավորվում է անհատ գործիչների ինստիտուտ

Ձևավորվում է անհատ գործիչների ինստիտուտ

188
0

1-1

Երեկ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի Սերժ Սարգսյանին ուղղված հարցից հետո սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում կարծիքների մի իսկական տեղատարափ սկսվեց։ Նախագահականին մոտ կանգնած հաստիքային և արտահաստիքային վերլուծաբաններն ու «ֆեյսբուքագետները» խնդիրը ներկայացնում էին պետության և ազգի խայտառակման տեսանկյունից։ Սակայն նման արձագանքներ եղան ոչ միայն իշխանական հատվածից։ Ընդդիմադիր որոշ թևերից ևս եղան հստակ քննադատություններ՝ սա համարելով և՛ ընդդիմության, և՛ իշխանությունների խայտառակում, պնդելով, որ էմոցիոնալ ելույթները, Սերժ Սարգսյանին խայտառակելը դեռևս քաղաքական կատեգորիաներ չեն։ Այսպիսով ընդդիմադիր որոշ հատվածներ ևս սա համարեցին հարված երկրի վարկանիշին, մոտավորապես այնպես, ինչպես հայտարարում էին վերևում նշված մերձիշխանական խմբերը։  Նույնիսկ այնքան խորացան, որ սա համարեցին իշխանությունների կազմակերպածը՝ իբրև ավելի ժողովրդավար Հայաստան ցույց տալու համար։ Սակայն իշխանությունները ինչո՞ւ պետք է ունենային սրա անհրաժեշտությունը։ Ստացվում է, եթե Բելառուսից կամ Ռուսաստանից ևս մեկը համարձակվեր նման հարցադրում անել, ապա դրանից այդ երկրները ավելի ժողովրդավա՞ր կդառնային։ Իսկ ինչ վերաբերում է նման հարցադրումից հետո քաղաքական հետապնդումների բացակայությանը, ապա այսօր Հովիկ Աբրահամյանը հայտարարեց պատվիրակության կազմից Զարուհի Փոստանջյանին հանելու մասին։ Այս պարագայում  ստացվում է, որ ընդդիմադիր հատվածում միմյանց հասցեին անհիմն մեղադրանքներ ուղղելը դարձել է սովորական երևույթ, և ոչ մի նշանակություն չունի՝ դա ձեռնտու է իշխանություններին, թե ոչ։ Ամեն դեպքում Զարուհի Փոստանջյանի միակ սխալն այն էր, որ հնարավոր էր շատ ավելի կարևոր հարցեր հնչեցնել, սակայն վերջինս  հստակ նշել է, որ հարցը ուղղում է մի մարդու, ում Հայաստանի ժողովուրդը չի համարում իր նախագահը․ հարցը ուղղվել է իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանին, և այս պարագայում այդ նույն չընտրյալին լեգիտիմացրած Եվրոպայի առաջ ավելի լուրջ հարցեր հնչեցնելու իմաստը գրեթե բացակայում է։  Սա առաջին դեպքը չէ, երբ Փոստանջյանը աչքի է ընկնում նման սուր, անսպասելի, երբեմն անընդունելի հարցադրումներով, սակայն հետաքրքիր է, որ նման պատգամավորները մնում են միայնակ ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության դաշտում։ Կարծես ձևավորվում է անհատ գործիչների ինստիտուտ, որը հեռու է խմբային թայֆայական շահերից և կարող է բերել դրական հետևանքների։ Փոստանջյանն ու Փաշինյանը այդ շարքում առաջիններն են․ սպասենք այլ նիկոլների և փոստանջյանների։

Սևակ Մամյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here