Հանրապետությունում ձվի դեֆիցիտ այս պահին չկա, իսկ գներն էլ փոքր ինչ նվազել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը: Նրա խոսքով՝ եթե ինչ-որ արտառոց բաներ չլինեն, դժվար թե ձվի շուկայում իրավիճակը փոխվի Զատիկին ընդառաջ:
Ինչ վերաբերում է Զատիկին մեծ պահանջարկ ունեցող այլ ապրանքներին, օրինակ՝ ձկանը, ապա ըստ Չիլինգարյանի՝ այն մի փոքր թանկացել էր դեռևս 1-2 ամիս առաջ և դժվար թե դա կապված լիներ Զատիկի հետ: