տուն Հասարակություն Առողջապահություն Ձվի գնի հետ կապված միակ չափանիշը չափն է. «Հայաստանի սպառողների ասոցիացիա»-ի նախագահ

Ձվի գնի հետ կապված միակ չափանիշը չափն է. «Հայաստանի սպառողների ասոցիացիա»-ի նախագահ

343
0

Այսօր հայաստանյան շուկաներում կարելի է տեսնել գնային ամենատարբեր տատանումների սանդղակում գտնվող ձվեր: Հարցի շուրջ AraratNews.am-ը զրուցել է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի հետ:

«Թռչնաբույծները վերջապես հասել են արտադրանքի այն ծավալներին, որ այլևս Հայաստանը ձու ներկրելու կարիք չունի: Եվ դա նվաճում է, և դա պետք է ողջունել: Հենց այդ պատճառով էլ ձվերի արտադրությունը շատ է ու ըստ կատեգորիաների կան և էժան ձվեր, և թանկ. այսինքն չափից է կախված, բայց ոչ որակից: Դա նվաճում է», — AraratNews.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պողոսյանը:

«Կա դիետիկ ձու, որն ունի ավելի կարճ պիտանելիության ժամկետ. այդ պատճառով էլ կարող է գնային տարբերություն լինել: Գնի հետ կապված միակ չափանիշը չափն է»,- ընդգծեց Արմեն Պողոսյանը:

Այն դիտարկմանը, որ այսօր հայաստանյան շուկաներում առկա են 25-30 դրամ արժողության ձվեր, և ձվի նման ցածր գնի սպառողը երբեք չի հանդիպել, Արմեն Պողոսյանը պատասխանեց, որ ինքը 40 դրամից էժան ձու չի տեսել: