Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 13-ին Թալին քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ,15-ամյա Հրանտ Վարդանյանը ինքնասպանություն է գործել: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում ինքնասպանություն գործած երիտասարդի հարեւանները պատմել են հետեւյալը. «Շատ լավ, շատ շնորհքով երեխա էր: Բոլորը ապշած են, որ նման դեպք է տեղի ունեցել: Սա հանելուկ էր… ոչ մեկը չէր կարող ասել, թե ինչ եղավ կամ ինչու»:
Հարեւաններից Կարենը պատմեց, որ Հրանտ Վարդանյանը ոչ մի խնդիր չի ունեցել, եւ հետեւաբար իրենց համար եւս անհասկանալի է, թե ինչու է պատանին գնացել նման քայլի: «Ոչ մի խնդիր, ոչ մի հարց ինքը չի ունեցել, ապշել ենք, էս ինչ բան էր, ոնց նայում ենք, ոչ մի տիպի պրոբլեմ ինքը չի ունեցել ոչ մեկի կողմից: Ուղղակի բոլորս ապշած ենք, չենք իմանում, թե էս երեխու մեջ ինչ է մտել»,- պատմեց Կարենը: Հրանտ Վարդանյանը ապրում էր մոր եւ եղբոր հետ, բայց հիմնականում ապրել եւ մեծացել են մորական տատիկի տանը:
«Ոչ մի խնդիր չի եղել, տատիկը, մայրիկը, քեռին, ինչպես պետք է, պահել մեծացրել են»,- ասաց հարեւանը: Իսկ երիտասարդի հայրը տարիներ առաջ բաժանվել է ընտանիքից:
Հարեւանների պատմելով Հրանտը գրություն էլ չի թողել: «Ոչ մի բան չի հայտնաբերվել: Ես եմ մտել, նայել եմ քննիչների հետ, ոչ մի բան չի թողել, ու դեպքը ոնց որ մի երկու ժամվա մեջ է եղել: Մինչ այդ դասարանցիներով ձնագնդիկ են խաղացել, իրանց համար շատ լավ, ուրախ-զվարթ… հետո գնացել է տուն ու կորել: Ութի կողմ նոր գտել է քեռին…»:
Մանրամասները galatv.am-ում:
եկտեմբերի 13-ին Թալին քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ,15-ամյա Հրանտ Վարդանյանը ինքնասպանություն է գործել: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում ինքնասպանություն գործած երիտասարդի հարեւանները պատմել են հետեւյալը. «Շատ լավ, շատ շնորհքով երեխա էր: Բոլորը ապշած են, որ նման դեպք է տեղի ունեցել: Սա հանելուկ էր… ոչ մեկը չէր կարող ասել, թե ինչ եղավ կամ ինչու»:
Հարեւաններից Կարենը պատմեց, որ Հրանտ Վարդանյանը ոչ մի խնդիր չի ունեցել, եւ հետեւաբար իրենց համար եւս անհասկանալի է, թե ինչու է պատանին գնացել նման քայլի: «Ոչ մի խնդիր, ոչ մի հարց ինքը չի ունեցել, ապշել ենք, էս ինչ բան էր, ոնց նայում ենք, ոչ մի տիպի պրոբլեմ ինքը չի ունեցել ոչ մեկի կողմից: Ուղղակի բոլորս ապշած ենք, չենք իմանում, թե էս երեխու մեջ ինչ է մտել»,- պատմեց Կարենը: Հրանտ Վարդանյանը ապրում էր մոր եւ եղբոր հետ, բայց հիմնականում ապրել եւ մեծացել են մորական տատիկի տանը:
Շարունակությունն այստեղ: