տուն Հասարակություն Իրավական Ձնաբքի պատճառով արտակարգ իրավիճակը Սյունիքի մարզում պահպանվում է. Shamshyan.com

Ձնաբքի պատճառով արտակարգ իրավիճակը Սյունիքի մարզում պահպանվում է. Shamshyan.com

453
0

Այսօր՝ փետրվարի 12-ին, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում ուժեղացված ծառայություն են շարունակում կատարել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Ինպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ծառայություն են կատարում նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, փոխգնդապետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։

Ըստ shamshyan.com-ի տեղեկությունների` Ռազմական ոստիկանությունն արդեն 3 ժամից ավելի է, ծառայություն է կատարում և նրանք այստեղ են ժամանել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթոր Բաղդասարյանի կարգադրությամբ, Իսկ Ա, Բաղդասարյանին էլ նման հանձարարական է տվել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նրանց օգնությունը նույնպես իր դրական արդունքն է տալիս։

Մի քանի ավտոմեքենաներ ձնակույտի միջից դուրս են բերել Ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները։

Այս պահին տեղի Ճանշինի տեխնիկան (գրեյդեր) աշխատում է, սակայն ուժեղ բուքը վայրկյանների ընթացքում ճանապարհը նորից դարձնում է անանցանելի։ Փրկարարների աշխատանքին օնլայն եղանակով հետևում է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։