ԱՄՆ-ում պտտահողմերի և ձնաբքի պատճառով զոհվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հաղորդում է CCN-ը։
4 մարդ զոհվել է Քենթաքի նահանգում ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով, որը պայմանավորված է եղել բարդ եղանակային պայմաններով։ Նույն պատճառով մեկ մարդ մահացել է Քանզասում։ Միսիսիպիի տարածքում պտտահողմը վնասել է մի քանի տուն, արմատախիլ արել ծառեր։
Ռեկորդային քանակությամբ տեղումներ են արձանագրվել Իլինոյս և Արքանզաս նահանգներում։ Ուժեղ ձյուն է արձանագրվել Այովա, Վիսքոնսին, Միչիգան, Նեբրասկա, Նյու Մեքսիկո նահանգներում։