տուն Լուրեր Բլոգ Ձյուն մաքրելով՝ քաղաքապետարանը մեզ «ադալժենի չի անում»

Ձյուն մաքրելով՝ քաղաքապետարանը մեզ «ադալժենի չի անում»

301
0

1503425_555114721232268_783378935_n

Այն, որ այս տարի ձնամաքրման աշխատանքները ավելի լավ են կազմակերպված, քան անցած տարի, փաստ է: Ավելի ճիշտ կլինի ասել, որ եթե անցած տարի ընդհանրապես բան չէր արվում առաջին մի քանի օրը, որովհետև աղի փողը կերել էին, ապա էս տարի ինչ-որ մի բան արվում ա:
Մյուս կողմից, սակայն, այս տարի անգամներով ավելի շատ են ձնամաքրման հիմարություններ դուրս տվող իշխանավորներն ու չինովնիկները և ուղղակի զզվելիության աստիճանի հասցված սուտի փիառ քայլը, երբ քաղաքապետարանի աշխատակիցները գիշերները իբրև ձնամաքրման աշխատանքներով են զբաղվում:
Իհարկե, տխմար մտքեր արտահայտելու տեսակետից անգերազանցելի բարձունքներում էր Կարեն-Դմբլո Ավագյանը, ով իր ստատուսում քաղաքացիներին կոչ էր արել փնթփնթալու փոխարեն բահերը վերցնել և սեփական ուժերվ մաքրել ձյունը՝ չհասկանալով, որ մենք հարկեր վճարում ենք ոչ միայն նրա համար, որ իր նման դանդալոշները աշխատավարձ ստանան, այլև նրա համար, որ համապատասխան մարմիններն ու ծառայությունները զբաղվեն իրենց գործով, այս դեպքում՝ ձնամաքրման աշխատանքներով:

Մյուս կողմից, էդ էժան փիառն ա, որն անում ա քաղաքապետարանը, թե բա տեսեք-տեսեք, ի՜նչ ենք անում, ձյուն ենք մաքրում: Ձյուն մաքրելու աշխատանքները կազմակերպելը քաղաքապետարանի գործառույթն է, այնպես որ, մեզ ո՛չ ադալժենի եք անում, ո՛չ էլ հերոսություն, իսկ թե այ ի՞նչ իմաստ ունի ձյուն մաքրող մեքենաների կողքը նկարվելն ու հեգնական, երբեմն էլ կոպիտ մեկնաբանություններ գրելը, մենակ Սնեգավիկ Տարոնը կիմանա, մեկ էլ իրա փիառշիկները:

Արմեն Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here