տուն Հասարակություն Ձյուն, բուք, մերկասառույց. ճանապարհների մասին

Ձյուն, բուք, մերկասառույց. ճանապարհների մասին

276
0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 10:33-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը  փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում բուք է:

Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Տաշիր քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: