Արդեն երկու օր է ամբողջ Մերձավոր Արևելքը պատվել է ձնով։ Այսպիսի բան չէր եղել վերջին մի քանի տասնամյակի ընթացքում։ Փակվել են ճանապարհներ։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ինքաթիռը բավականին երկար ժամանակ չէր կարողանում վայրէջք կատարել Երուսաղեմում, որտեղ պետք է տեղի ունենային արաբա-իսրայելյան նոր բանակցությունները։
Եգիպտոսում փակվել են դպրոցներ և այլ պետական հաստատություններ, քանի որ այստեղ արձանագրվել է ջերմաստիճանի աննախադեպ անկում։ Նման ցրտեր Եգիպտոսում չէին արձանագրվել վերջին 122 տարիների ընթացքում։
Ձնով են պատվել Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Թուրքիան, Եգիպտոսը, Իսրայելը, Պաղեստինը։ Սակայն սա չի ստիպել հակամարտող կողմերին դադարեցնել բախումները Սիրիայի տարածքում։ Մեծ դժվարությունների առաջ են կանգնել Լիբանանում, Թուրքիայում և Հորդանանում գտնվող սիրիացի փախստականները, որոց հիմնական մասը բնակվում է վրաններում։