տուն Լուրեր Ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները մայրաքաղաքում կշարունակվեն նաև առաջիկա օրերին

Ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները մայրաքաղաքում կշարունակվեն նաև առաջիկա օրերին

195
0

phpThumbԵրևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի վերահսկողությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները:

Գործընթացը հիմնականում ծավալվել է  մայթերին ու բակային տարածքներում, աստիճանավանդակներին, վերգետնյա ու ստորգետնյա անցումներում:  Բոլոր այդ հատվածները, ինչպես նաև գլխավոր ու երկրորդական ճանապարհները մշակվում են աղի և ավազի խառնուրդով:

Դեկտեմբերի 23-ին այդ աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր թվով 37 միավոր տեխնիկա: Դեկտեմբերի 24-ի առավոտյան տվյալներով՝ օգտագործվել է 80  տոննա տեխնիկական աղ և շուրջ  160 խմ շլաքային ավազ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here