տուն Լուրեր Ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են նաև գիշվերվա ընթացքում

Ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են նաև գիշվերվա ընթացքում

148
0

1386847216,7565Մայրաքաղաքում տեղացած առատ ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են նաև դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գիշերվա ընթացում մաքրման աշխատանքներ են ընթացել նաև գլխավոր և երկրորդական  փողոցների մայթերին:  Այս գիշեր նույնպես աշխատանքներում ներգրավվել են շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները:

Վարչական շրջանների համապատասխան ծառայությունների աշխատակիցներին բակային տարածքների, ինչպես նաև աստիճանների ու աստիճանահարթակների մաքրման աշխատանքներում զգալի օժանդակություն են ցուցաբերել համատիրությունների ներկայացուցիչներն ու  երիտասարդ կամավորները:

Գիշերվա ընթացքում օգտագործվել է  մոտ 240 տոննա աղ և շուրջ 500 խմ ավազ: Մաքրման աշխատանքներում ներգրավվել է 132 միավոր մեքենասարքավորում` ներառյալ շինկազմակերպությունների տրամադրածը: Մաքրմանը զուգահեռ՝ վաղ առավոտից սկսվել է նաև մաքրելու ընթացքում կուտակված ձյունը հեռացնելու աշխատանքները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here