Ձմռանը Եվրոպայում հնարավոր է կորոնավիրուսի երկրորդ ալիք:
Այն կարող է համընկնել մեկ այլ՝ սեզոնային գրիպի կամ կարմրուկի համաճարակի հետ: Այս մասին բրիտանական «Telegraph»-ին ասել է ԱՀԿ եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն:
Ըստ նրա՝ այն պահին, երբ շատ երկրներ սկսեն մեղմացնել համաճարակի հետ կապված սահմանափակումները, արժե «ոչ թե տոնել», այլ ավելի ամրապնդել ազգային առողջապահական համակարգը:
Կլյուգեն նշել է, որ այսօր համաճարակի էպիկենտրոնը տեղափոխվել է դեպի Ռուսաստան, Ուկրաինա և Բելառուս: