Այս պահին Ազատության հրապարակից մեկնարկեց «Ընդդեմ կուտակային 5 տոկոս պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած քայլերթը: Նշենք, որ միաժամանակ Ազատության հրապարակում են հավաքվել ԱԻՄ–ի հրավիրած հավաքի մասնակիցները և Նախախորհրդարանի անդամները։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այս համընկնումը համարել է Աստծո կողմից ուղարկած նախանշան։ Նա նշել է, որ համընկնող հարցերում պատրաստ են համագործակցել, մանավանդ, որ ստրատեգիական նպատակները նույնն են։