Գիտնականները կարծում են, որ աշխարհում ձկներին ավելի քիչ ուշադրություն են դարձնում, քան ֆաունայի մյուս ներկայացուցիչներին, մինչդեռ այս կենդանիներն էլ մարդկանց նման ցավ են զգում և հիշողություն ունեն։
Ավստրալիայի Մաքուորի համալսարանի դոցենտ Քալամ Բրաունը նշում է, որ ձկները նույնպիսի ինտելեկտ ունեն, ինչպիսին մյուս կենդանիները։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։ Նա հիշեցրել է, որ ձկները ապրում են այնպիսի բարդ սոցիալական միջավայրում, ինչը չի կարող չնպաստել հիշելու գործըթնացները։ «Ձկների մոտ ձևավորվում են մշակութային ավանդույթներ, նրանք ճանաչում են թե՛ իրենց և թե՛ մյուսներին», — ասել է Բրաունը։