Հանրապետության ձկնաբուծության ոլորտում, ինչպես նախորդ 2 տարիներին, այս տարի եւս, կտրուկ աճ կարձանագրվի: Նման եզրակացության են եկել գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները` տարվա առաջին 11 ամսվա տվյալները վերլուծելով: Նախարարության կանխատեսումների համաձայն, 2013 թվականին հանրապետությունում կարտադրվի 11.0-11.5 հազար տոննա ապրանքային ձուկ, որը 30%-ով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը:
Ընթացիկ տարում ավելացել են նաեւ ձկան արտահանման ծավալները. 2012 թվականին հանրապետությունից արտահանվել է 1885 տոննա ձուկ, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ հանրապետությունից արդեն արտահանվել է շուրջ 2000 տոննա ձուկ: