տուն Լուրեր ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վարակման 75%-ը պայմանավորված է միգրացիոն գործընթացներով. մասնագետ

ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վարակման 75%-ը պայմանավորված է միգրացիոն գործընթացներով. մասնագետ

132
0

41

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանն ասել է, որ մեր երկրում ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վարակման 75%-ը պայմանավորված է միգրացիոն գործընթացներով:

«Ներկայումս այդ հիվանդությունների հիմնական փոխանցման ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է, բայց մինչ այդ ներարկիչների և մնացած միջոցների ճանապարհներով էին ավելի շատ վարակվում»,-նշել է բանախոսը: Նա նաև նշել է այն մարզերը, որտեղ թվով ավելի շատ դեպքեր են գրանցվել՝ Շիրակի մարզում, Լոռիում, Արարատում և Արմավիրում:

Ասուլիսի մյուս բանախոս, կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն էլ նշել է, որ հիմնական խնդիրն այն է, որ հասարակությունը բավարար չափով տեղեկացված չէ փոխանցման ուղիների մասին:  Ըստ նրա՝  կարևոր են հանրային միջոցառումները, բուկլետները ՁԻԱՀ-ի կանխարգելման մասին և այլ տեղեկատվական միջոցառումների կազմակերպումը: