Այսօր Ազգային Ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անցկացրած լսումներինˋ էլեկտրաէներգիան 4 դրամով թանկացնելու վերաբերյալ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ասաց, որ մեծ թվով վարկեր կան, որոնք անհասկանալի են:
«Մասնավորապես էլեկտրակայանի համակարգի օպերատորը ունի 445 միլիոն դրամ վարկի մարում 2013 ի համար: Ի՞նչ վարկ է սա, կամ ասենք Որոտանի կասկադը ունի 240 միլիոնի ճապոնական վարկ: Այս վարկերը գումարվում են ու շատ լուրջ տոկոս են կազմում սակագնի մեջ: Ինչու պետք է մասնավորեցված, վաճառված ՀԷԿ-երի ներդրումային ծրագրերը սակագնի մեջ մտնեն եւ երկրորդ` մեծ կոմպոնենտը այն է, որ վարկերը սակագնի կազմի մեջ են մտնում: Ձեր հիմնարկի առաքելությունը պետք լինի հարկ տվողի ախորժակը համապատասխանեցնելը երկրի միջինի հետ: Իսկ այս միջինը շեղված է: Ինչո՞ւ պետք է քաղաքացին տանի այս ծանր բեռը այն արդյունքում, որ քաղաքացու սպառումը դրա հաշվին քչանում է: Կամ քիչ է վառում, կամ արտագաղթում է: Ձեր գործառույթը սա պետք է լինի»,-ասաց Մանուկյանըˋ խոսքն ուղղելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: