տուն Լուրեր Ձեր համար մանկապարտեզ է: Ավելի լավ է կրթվեք մի քիչ. Պատգամավորըˋ պատգամավորներին

Ձեր համար մանկապարտեզ է: Ավելի լավ է կրթվեք մի քիչ. Պատգամավորըˋ պատգամավորներին

85
0

Arcvik-Minasyan

Աժ պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց իր գործընկերներին.

«Իմ կողմից շատ հարգված Վահրամ Բաղդասարյանը, ով տնտեսագիտության դոկտոր է, իմ ելույթը երևի ուշադիր չլսելով՝ ինձ սկսեց մեղադրել: Դուք չեք շփվել ոգևորված երիտասարդության հետ, ովքեր դրսում կանգնած սպասում էին Սահմանադրական Դատարանի որոշմանը , ու մի գրչի հարվածով էդ ոգևորությունը հանգեցվեց: Ես հանդիպել եմ երկրի առաջին դեմքին, շատ մարդկանց ու բազմաթիվ քննարկումներ ունեցել: Մենք բոլորս հասկանում էինք, որ պարտադիրը սխալ է, ու գալիս է նոր նախագիծ, որով ավելի կարևոր են երկու արտասահմանյան կառավարիչների, քան թե մի ողջ ժողովրդի շահեր: Քաղաքական մեծամասնություն, այն, որ դուք սեր չունեք կարդալու հետ, դա պարզ էր. անգամ ՍԴ որոշումը չեք կարդացել, անգամ էս նախագիծը չեք կարդացել: Դա գիտեի: Գիտեի նաև, որ հրահանգով քվեարկությունը նույնպես կարևոր բաղադրիչ է: Բայց ես չգիտեի, որ այդպիսի կեցվածքներով կարող ես հասարակության ոգին կոտրել:

Աղբի անունը մեղր դնելով՝ աղբը չի քաղցրանում: ՍԴ որոշումը լուրջ հարցադրումներ ունի: Որևէ մեկն էստեղ քննարկման թեմա չի դարձել: Դրդում եք մի հատ էլ մտնենք ՍԴ: Ձեր համար մանկապարտեզ է: Ավելի լավ է կրթվեք մի քիչ:

Անցկացրեք օրենքը, վերջը դատարկ Հայաստան եք ունենալու»: