տուն Քաղաքական Հայաստան Ձեր կորտեժները վըզզ-ի տակ անցնում էին, դուք ե՞րբ եք մարդկանց հետ շփվել....

Ձեր կորտեժները վըզզ-ի տակ անցնում էին, դուք ե՞րբ եք մարդկանց հետ շփվել. Փաշինյանը՝ նախկին իշխանությունների մասին

273
0

Սիսիանում սահմանադրական բարեփոխումների «Այո»-ի քարոզչության ժամանակ վարչապետ Փաշինյանն, անդրադառնալով Կուրթան համայնքի բանակիչ Մեխակ Առաքելյանի հետ ունեցած միջադեպին, նշեց, որ քաղաքական հայտնի շրջանակները Մեխակին «սարքել են դրոշ»: Վարչապետը նշեց, որ «վիզը ծուռ» հայ քաղաքացի չի ուզում տեսնել. «Մենք մեր լացը պետք է հաղթահարենք»:

«Ասում են՝ հիմա տեսեք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Բա, այ խելոքներ. Մեխակը ձեր իշխանության ժամանակ ծնվել, մեծացել, տունը կորցրել ու չի ստացել. բա ինչի՞ մինչև հիմա չեք լուծել Մեխակի հարցը… Բա ձեր իշխանության օրոք են էդ երեխեքը ծնվել-մեծացել… Մենք ասել ենք, որ մինչև 18 տարեկանների ամբողջ բուժսպասարկումն անվճար է, որ նրանք 5-10 տարի հետո չասեն՝ մենք աշխատունակ չենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց, որ իր կառավարույթունը աղետի գոտուց տուժածներին՝ նրանց, ում պետությունը «մինչև հիմա տուն է պարտք», 4 մլրդ դրամ է հատկացրել:  Միայն 2020-ին կառավարությունը 2 մլրդ դրամ է հատկացրել մանկատան սաներին, իսկ Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հարցը լուծելու համար՝ 1.9 մլրդ դրամ:

«Նրանք, ովքեր Մեխակին այսօր սարքել են դրոշ. բա ո՞ւր էիք մինչև հիմա: Բա ձեր բարձունքներից ընկաք, նո՞ր սկսեցիք Մեխակին նկատել: Կամ դուք քանի՞ անգամ եք ձեր մեքենան ճանապարհի եզրին կանգնեցնելիս ձեզ մոտեցող մարդկանց ասել՝ ի՞նչ խնդիրներ ունեք: Ձեր կորտեժները վըզզ-ի տակ անցնում էին, դուք ե՞րբ եք, ընդհանրապես, մարդկանց հետ շփվել, ե՞րբ էին մարդիկ ընդհանրապես ձեր երեսը տեսնել»,- հավելեց վարչապետը: