Կառավարության ներկայացուցիչ Անդրեասյանին ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն օգտվելով հարցի իր իրավունքից հարցրեց.
-Ե՞րբ հասկացաք, որ ստիպված եք լինելու ավելացնել, քանի որ ինձ էլ է հետաքրքրում, էկոլոգները այս հարցը բարձրացրել են, և արձագանք չեն ստացել: Հիմա ուզում եմ իմանալ ե՞րբ է եղել այդ պահը, հանդիպե՞լ եք արդյոք բնապահպանների հետ և ի՞նչ եք քննարկել: Ինչ է արվել, ինչ չի արվել: Մարդիկ հարց են բարձրացնում: Նույն ժամանակահատվածում ձկնաբուծարանների հետ կապված է հարց բարձրացվում: Դուք ասում եք, որ ծրագրում առկա են Սևանի ջրային ռեսուրսների առումով բացասական ռիսկեր: Ձեր կարծիքը կարևոր է, բայց ոչ որոշիչ մեզ համար: 7% կորուստը պարզվել է, որ 18% է: Ոնց կարա էս ամենն անսպասելի լինի: Այսինքն նո՞ր անսպասելի ստացվեց: