տուն Լուրեր Ձեր ինչ գործն է, որ մասնավոր ԲՈՒՀ-ի համար սահմանում եք վերին շեմ....

Ձեր ինչ գործն է, որ մասնավոր ԲՈՒՀ-ի համար սահմանում եք վերին շեմ. Արամ Մանուկյան

87
0

aram-manukyan-1

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն Ազգային ժողովի իր ելույթում ասաց, որ Պաշտպանության, առողջապահության, կրթության նախարարները չպետք է կուսակցական լինեն:

«Օրենքով այս հարցը կարգավորված չէ: Սովետական միությունից մենք ստացանք ԲՈՒՀ-երի 15000 ընդունելություն, սակայն շատ մեղմ ձևով կրճատվեց, 97-98թթ. Հայաստանի ԲՈՒՀ-երն ընդունվել են 7-8.000 ուսանողներ: Հիմա ընդունվում են մոտավորապես 25.000 մարդ:  Սա պետական անպատասխանատու մոտեցում է սեփական ուսանողների համար: 22000 ընդունվածներից 19000ը վճարովի ընդունվածներն են: Իննսունականներին՝ հակառակն էր: Վարձերը բարձրացրել եք մինչև 2000 դոլար: Ներող կլինեք, դուք ուղղակի պատերազմ եք հայտարարել մասնավոր ԲՈՒՀ-երին: Ձեր ի՞նչ գործն է, որ մասնավոր ԲՈՒՀ-ի համար սահմանում եք վերին շեմ, ներքին շեմ: Ո՞վ է ձեզ թույլ տվել որոշել: Ինքն է վերջին հաշվով իր պատասխանատուն: Դուք հայտարարեցիք, որ փակվելու են մասնավորները, դրանով ծնողներին ասում եք «չուղարկեք ձեր երեխաներին մասնավոր ԲՈՒՀ»»:

«Ձեր ամենամեծ վնասը կրթական համակարգին կրթության քաղաքականացումն էր: Բոլոր ուսխորհուրդները հանրապետական են, 1400 դպրոցի տնօրեններից  1100-ը հանրապետական են: Դուք պետական միջոցներն ուղղում եք կուսակցական համակարգին: Սա անթույլատրելի է, սա հանցագործություն է: Ես եղել եմ ՀՀՇ անդամ, մեր ոլորտում 35.000 աշխատակից կար, որևէ մեկը կուսակցական չի դարձել:  Կրթությունը պետք է զերծ լինի կուսակցականությունից»,- եզրափակեց պատգամավորը: