տուն Քաղաքական Ձեր ապօրինի դղյակները, բենթլիներն են բունտի զոհ դառնալու. վարչապետը՝ նախկիններին (տեսանյութ)

Ձեր ապօրինի դղյակները, բենթլիներն են բունտի զոհ դառնալու. վարչապետը՝ նախկիններին (տեսանյութ)

264
0

Հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու այն քաղաքական ուժերը, որոնք պաշտպանում են ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքները: Այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ այդ ուժերից ոմանք քննադատում են, ու ամենամեծ քննադատելու տեղն իրենք ունեն, ու ամենաշատը իշխանությունը նեղվում է իրենց քննադատությունից: «Նրանք քննադատում են, լավ են անում, ապագան նրանցն է»,- ասաց կառավարության ղեկավարը:

Իշխանության ղեկավարն ասաց, որ իշխանություն, ընդդիմություն լինելու են այն ուժերը, որոնք ժողովրդին վերադարձրել են իշխանության: «Ես դա ասում եմ՝ որպես ՀՀ քաղաքացի, ոչ թե վարչապետ»,- ասաց պարոն Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նախկին իշխանությունը, որին վարչապետը համարում է քաղաքական բացիլ, կորոնավիրուսի շնորհիվ վերակենդանացել է: «Եկել են սովերից, սոցիալական բունտից են խոսում: Դրանից դուք վախեցեք: Ձեր ապօրինի կառուցած դղյակները, բենթլիներն են բունտի զոհ դառնալու: Ուզում եք սոցիալական բունտ, հրահրեք, տեսնենք՝ որտեղ կհայտնվեք եւ ինչ դիրքով: Կես միլիոն դոլար ծախսում եք՝ 200 մարդ եք հավաքում: Առանց դիմակի կանգնում եք, ասում եք՝ կորոնավիրուս չկա»,- հիշեցրեց վարչապետը նախկիններին:

Վարչապետն ասաց, որ իշխանությանը թող հանրահավաքներով չվախեցնեն: «Բա մենք հանրահավաք անենք: Դուք մեզ վախեցրեք փողով, ձեր կրթական ցենզով: Կանգնեցրեք ինքնաթիռը, իջնող կա»,- ասաց կառավարության ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: