Ադրբեջանը միշտ փորձել է իր լոբբինգով, բացահայտ կամ ստվերային՝ իրեն հարմար ձեւակերպումներ մտցնել, սակայն հայկական պատվիրակությանը հաջողվել է չեզոքացնել դրանք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նա հիշեցրեց, որ ադրբեջանցի զեկուցողը հրաժարվեց իր «7 շրջաններ» հասկացություններից, քանի որ հասկացավ՝ այն հակասում է արցախյան հակամարտության բանակցային ոգուն: «Երբեմն կատակում էին եւ ասում մեզ՝ ձեր ակտիվությունն արդեն վտանգավոր է»,- մանրամասնեց Հայկ Կոնջորյանը:
Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է Վրաստանի, Ուկրանիայի կոնֆլիկտներին խառնի նաև Արցախինը, սակայն Հայաստանի ներկայացուցիչները կարողացել են հասկացնել՝ ամեն կոնֆլիկտ առանձնահատուկ է: