Կարակասում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են ցույցերը՝ բողոքելով ընդդիմադիր առաջնորդ Լեոպոլդ Լոպեսի ձերբակալության դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Լոպեսն ու նրա կողմնակիցները ցույց էին կազմակերպել, որի նպատակն էր ապացուցել, որ հանրահավաքների ժամանակ տեղի ունեցած բռնությունների և հանցագործությունների հետ իրենք առնչոււթյուն չունեն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոպեսը կամովի է հանձնվել։
Ցույցի ժամանակ իր ելույթից անմիջապես հետո Լեոպոլդ Լոպեսը նստեցվել է զրահապատ մեքենա և տարվել անհայտ ուղղությամբ։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Կարակասում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել էր երեք երիտասարդ։ Իշխանությունները բախումները հրահրելու մեջ մեղադրում են ընդդիմությանը։