Արդեն տեղեկացրել ենք, որ երկու շաբաթ առաջ Նյու Յորքի իր բնակարանում թմրամիջոց օգտագործելու հետևանքով մահացել էր հոլիվուդյան հայտնի դերասան, օսկարակիր Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը։ Ոստիկանությունը հաղորդել է, որ այս գործով ձերբակալված կասկածյալը մտերիմ հարաբերություններ է ունեցել նաև տարիներ առաջ կրկին գերդոզավորումից մահացած բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի հետ։ Այս մասին հաղորդում է The New York Post-ը։
Նույն աղբյուրի համաձայն՝ ջազային երաժիշտ Ռոբերտ Ուայնբերգը, ով հերոին է վաճառել Սեյմուր Հոֆմանին, ժամանակին նաև շփվել է 1988 թվականին գերդոզավորումից մահացած նյույորքցի անվանի նկարիչ Ժան Միշել Բասկիայի հետ։
Երաժիշտը հերքում է, որ թմրանյութ է վաճառել Սեյմուր Հոֆմանին։