տուն Քաղաքական Միջազգային Ձերբակալվել է Նոր Գերմանիայի թագավորը

Ձերբակալվել է Նոր Գերմանիայի թագավորը

162
0

4fc6abe7b7ed8.preview-620

Սաքսոնիա-Անհալթ մարզի դատարանը կալանավորել է «Նոր Գերմանիայի» ինքնակոչ թագավոր Պետեր Ֆիցեկին ավտոճանապարհատրանսպորտային օրենքները խախտելու, ինչպես նաև անվավեր վարորդական վկայականի համար: Այս մասին գրում է The Local-ը:

Ֆիցկեն բանտում կանցկացնի 3 ամիս: Ֆիցեկը հայտարարել է, որ իր վկայականը համարում է օրինական, քանի որ այն շնորհվել է «իր թագավորությունում»: Բացի այդ, Ֆիցեկը հրաժարվել է վճարել տուգանքը, ինչի արդյունքում հայտնվել է դատարանում:

2012 թվականին ստեղծված «Նոր Գերմանիայի» ինքնահռչակ թագավորը դատարան է ներկայացել «թագավորության» զինանշանով վերնաշապիկով: «Նոր Գերմանիան» զբաղեցնում է 9 հեկտար տարածք, այն ունի 3,5 հազար բնակիչ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here