«ՌԴ քննչական կոմիտեն Մոսկվայի քրեական հետախուզության հետ համագործակցելով` քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի («Յապոնչիկ») սպանության քրեական գործի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Մուրթազ Շադանիան։ Նրան սպանության եւ զենքի ապօրինի շրջանառության մեղադրանք է առաջադրվել »,- հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Հետաքննությունը պահանջում է կալանավորել Շադանիային։ ՔԿ-ի տվյալներով, 2009 թվականին նա կազմակերպված խմբի կազմում սպանել է օրենքով գող Իվանկովին, որը բարձր դիրք էր զբաղեցնում հանցագործ հիերարխիայում։ Շադանիան հետեւել է «Յապոնչիկին», որպեսզի ճիշտ ընտրվի սպանության վայրը, ինչպես նաեւ Մոսկվա է տեղափոխել սպանությունն իրականացնելու զենքը։ 2009-ի հուլիսի 28-ին «Тайский слон» ռեստորանում վերջինս սպանության մյուս համախոհների հետ միասին հետեւել են տարածքին`սպանությունը կատարելու ժամանակ ապահովելով բանդայի մասնակիցների անվտանգությունը։ Ռեստորանից դուրս եկող Իվանկովին կրակել են ավտոմեքենայից`նշանառուի հրազենով։ Հետաքննությունը շարունակում է պարզել սպանության բոլոր մասնակիցներին։