Քիչ առաջ ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը: Նա կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման համար: Այս մասին գրում է armtimes.com-ը:
Ըստ աղբյուրի հաղորդած տեղեկության, այդ լուրը հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի կողմից:
Նշենք, որ ձերբակալվածը Քոչար Խաչատրյանն է: Նույն այդ տեղեկություններով՝ նա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի սանիկն է: