ՀՀ ոստիկանությունից հասարակայնության հետ կապերի բաժնից Araratnews.am-ին տեղեկացրին, որ այսօր ձերբակալվել է ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, հիմք ընդունելով Միսակ Մարտիրոսյանի դիմումը, 2013թ. սեպտեմբերի 27-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
Ավելի վաղ ՀՀ Ոստիկանությունից հայտնել էին, որ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված եւ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ: