Դատաբժիշկը, ով 2005 թվականին իրականացրել է Վրաստանի նախկին նախագահ Զուրաբ Ժվանիայի մարմնի փորձաքննությունը, այսօր բերման է ենթարկվել Վրաստանի դատախազություն։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Դատախազության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Լևան Չաչուան ոչ պատշաճ կերպով էր իրականացրել այդ փորձաքննությունը, որի եզրակացությունները կասկածի տակ են դրվում։ Այս ձերբակալությունը հետևել է նախօրեին համացանցում հայտնված մի տեսանյութի հրապարակմանը, որում պատկերված են Ժվանիայի և Քվեմո Քարթլին նահանգի ղեկավար Ռաուլ Յուսուպովի մարմինները՝ բռնության հետքերով։ Պաշտոնական վարկածով՝ Ժվանիան և Յուսուպովը խեղդվել են վերջինիս բնակարանում՝ շմոլ գազից։ Սակայն նոր իշխանությունները կասկածի տակ են դրել այդ եզրակացությունը։