Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Խարկովում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների մեջ կան «հետաքրքիր անձնավորություններ»: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ձերբակալվածների մեջ կան շատ անսպասելի հետաքրքիր մարդիկ, որոնց հետ ես հիմա չեմ խոսի, սակայն նրանք այնքան հետաքրքիր են, որ մենք, հավանաբար, նրանցով զբաղվելու ենք, ընդ որում` մանրամասն»,- ասել է նա լրագրողներին: Միաժամանակ, նախարարը չի մանրամասնել, թե արդյոք այդ մարդիկ քաղաքական գործիչներ են:
Տեղեկացնենք նաև, որ Ավակովը դժգոհ է մնացել Խարկովի ոստիկանության գործողություններից` դրանք որոշ դեպքերում որակելով որպես սաբոտաժ: