Թուրքիայի իրավապահ մամինները ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում հարցաքննության նպատակով ձերբակալել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) անդամ Մուշի նահանգի Բուլանըքի քաղաքապետ Ադնան Թոփչուին, նրա օգնական Էյլեմ Սարուջային, Վարթոյի քաղաքապետ Ուլքու Քարաասլանին և նրա օգնական Մահմութ Յալչընին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Քարաասլանին և Յալչինին դեկտեմբերի 17-ի առավոտյան պաշտոնանկ է արել։
Այս չորս HDP-ական գործիչների նկատմամբ իրավապահ մարմինները շարունակում են գործողություններ իրականացնել։ Խուզարկվել են Բուլանըքի և Վարթոյի քաղաքապետարանի շենքերը։