«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարեն Դեմիրճյանին տեսել և անձամբ ճանաչել եմ 1995 թվականից, երբ Արդյունաբերության նախարարության համաժողովների ժամանակ, միայն իր ներկայությունը ստիպում էր տեսակետ հայտնելիս գրական խոսել, տեխնիկական բառերի հայերեն տարբերակը գտնել, երբեմն անգամ հորինել, իսկ ձեռքով բարևելը արդեն հպարտանալու առիթ էր ինձ համար։ Հետո արդեն պարզեցի, որ Կարեն Սերոբի Դեմիրճյանը, ոչ միայն Հայաստանի Հանրապետության Հերոս է, նվիրյալ հայ, շատ մեծ և խարիզմատիկ քաղաքական գործիչ, այլև բարի, հումորով և մեծահոգի մարդ։
Ծնունդդ շնորհավոր պարոն Դեմիրճյան ջան»։