Չինաստանում բժիշկները փրկել են կտրված ձեռքը՝ այն կարելով ոտքին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Նշվում է, որ տղամարդը ձեռքը կորցրել էր արտադրություններից մեկում։
Նրան հիվանդանոց էին հասցրել 7 ժամ անց։ Դաստակը փրկելու համար վիրաբույժները որոշել են այն կարել ոտնաթաթին։ Մեկ ամիս անց ձեռքը հետ են կարել։ Հիվանդը վերականգնվում է։