տուն Քաղաքական Միջազգային Ձեռնամարտ Թուրքիայի խորհրդարանում

Ձեռնամարտ Թուրքիայի խորհրդարանում

161
0

kavqa_tbmm_220410

Երեկ Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները ձեռնամարտի են բռնվել։ Վեճը տեղի է ունեցել «Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ժամանակ։ Այս մասին հաղորդում է Sabah-ը։

Օրինագծի քննարկման ընթացքը դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորների շրջանում։ Այնուհետև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են իրենց գործընկերների վրա, սկսվել է ձեռնամարտ, ինչի պատճառով  հանձնաժողովի նախագահը հետաձգել է քննարկումը։

Կառավարությունն այս նախաձեռնությունը բերել է խորհրդարան այն բանից հետո, երբ երկրում ծագել է աննախադեպ կոռուպցիոն սկանդալ։ Կառավարությունը ցանկանում է պատժամիջոցներ սահմանել դատավորների և դատախազների համար՝ այս կամ այն գործի վերաբերյալ սխալ որոշումներ կայացնելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here