տուն Լուրեր Ձեզ մոտ պամիդոր աճեցնելն է ստացվում, ոչ թե պետություն կառավարելը. Նիկոլ Փաշինյանըˋ...

Ձեզ մոտ պամիդոր աճեցնելն է ստացվում, ոչ թե պետություն կառավարելը. Նիկոլ Փաշինյանըˋ Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)

131
0

Այսօր Ազգային Ժողովի նիստին Կառվարության ներկայացրած ծրագրի քննարկումից հետո ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«2011թ-ի նոյեմբերին Սերժ Սարգսյանը ազդարարեց նոր դարաշրջանի մեկնարկը: Այո, մենք կանգնած ենք նոր սկբի առջեւ: Գործարարությունը պետք է տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից: Ըստ ամենայնիˋ այդ կարագախոսը Սերժ Սարգսյանը վերցրել էր որեւէ եվրոպական գործչի ճառից: Ու հիմա այս հայտարարությունից երկու տարի անց ձեւավորվում է Կառավարություն, որի անդամներից առնվազն 5-ը կարող են համալրել ամենահարուստ մարդկանց ցուցակում, իսկ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը եռյակում են: Հովիկ Աբրահամյանը անկախության տարիներից  ի վեր պետական պաշտոններ է զբաղեցնում և այդ ընքացում դարձել է ՀՀ ամենախոշոր սեփականատերերից մեկը՝ հազարավոր հեկտարներով հողեր, գործարաններ, հանգստյան տներ, առանձնատներ, բենզալցակայաններ: Իսկ Երևանի փոքր կենտրոնի որ շենքի տակ կանգում ես, ասում են Հովիկ Աբրահամյանն այս շենքում երկու հարկ ունի: Դավիթ Հարությունյանն այնքան անշարժ գույք է  հայտարարագրել, որ թվում է, թե ոչ թե պաշտոնյա է եղել, այլ անշարժ գույքի գործակալ: Գագիկ Խաչատրյանը դժվար է հասկանալ՝ ինչով է զբաղվում: Իրենք էլ են զարմանում, որ վեց ու կես միլիոն են իրենց հայտարարագրել: էդ ինչ թվեր է, որ մեզ վերագրում եք, վիրավորվում են մարդիկ: Ձեզ թվում է պոզով պոչով կենդանի է կոռոուպցիան, սա է կոռուպցիան: Ucom ընկերությունը Գագիկ Խաչատրյանին է պատկանում, բայց երբ իրեն հարցնում են, ասում է հորեղբորս տղունն է: Մի ուրիշ ընկերություն, որ գրանցված է իր տան հասցեով, ՀԴՄ ժապավեններ է վաճառում: Ու ճիշտ եք ասում, որ դուք եք ընտանիք պահում, բա հո ես չեմ պահում: Պարոն Աբրահամյան, դուք մոռացաք նաեւ նշել, որ երբ որ ես բանտում էի, իմ ընտանիքն էր ինձ պահում: Դուք ընտանիք եք պահում, իսկ Հայաստանում 200 հազար ընտանիք սովից հացին կակա է ասում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքին դահլիճից միջամտեցին որոշ պատագմավորներˋ պահանջելով դադարեցնել ելույթը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ չմիջամտեն իր ելույթին:

«Քանի դեռ էս Կառավարությունն է, քանի դեռ էս իշխանությունն է` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանն ունենալու է մեկ ազգային բրենդ, դա կոռուպցիան է: Պարոն Աբրահամյան, դուք ասում եք, որ և հող եք մշակել, եւ եղել եք պաշտոնյա: Ձեր պաշտոնյա լինելու հետևանքով ունենք կռախի առաջ կանգնած երկիր ու ի դեմս ձեզ` շատ մեծ շահույթներ: Պետություն կառավարելը չի ստացվել, պամիդոր աճեցնելն է ձեր մոտ ստացվում: Գուցե դրանով զբաղվեք»,-հավելեց Փաշինյանը:

Իր խոսքի վերջում նա անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին` ասելով, որ եթե նա «թոթովախոս է եւ պատագամավորի միջամտելը անվանում է չարաճճիություն` դա չի նշանակում, որ պետք է ԱԺ-ն շփոթել մանկապարտեզի հետ»: