տուն Քաղաքական Միջազգային Ձախերն առաջարկում են Ֆրանսիայում գնչուների գետտո ստեղծել․ Վարչապետը դեմ չէ

Ձախերն առաջարկում են Ֆրանսիայում գնչուների գետտո ստեղծել․ Վարչապետը դեմ չէ

245
0

111

Ֆրանսիայում սրանում են ազգայնական տրամադրությունները։ Կիրակի օրը տեղական ընտրությունների ժամանակ Բրինյոլ քաղաքում հաղթանակ է տոնել աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչը, ով ստացել է ձայների 53 տոկոսը։ Սա փոքր քաղաք է, բայց ֆրանսիական լրատվամիջոցներն այս հաղթանակը խորհրդանշական են համարում։

Թվում է, թե այս տրամադրությունները հասկանում են նաև Ֆրանսիայի իշխանությունները։ Վարչապետ Ժան Մարկ Էրոն, ի զարմանս բոլորի, դեմ չի արտահայտվել Փարիզի 16-րդ շրջանում գնչուների համար հատուկ բնակավայր ստեղծելու գաղափարին։ Այս նախաձեռնությունը «Ձախ ճակատ» խմբակցության պատգամավորներինն է, ովքեր պատրաստվում են համապատասխան օրինագիծը ներկայացնել Փարիզի քաղաքապետարանի քննարկմանը։ Այս մասին հաղորդում է Le Figaro-ն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here