Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է մի նախագիծ, որով նախատեսվում է հետաձգել Հանրային հեռուստաընկերության կողմից ներմուծվող սարքավորումների ավելացված արժեքի վճարման ժամկետը 3 տարով:
«Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել խոշոր վերազինման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա անցնել բարձր հստակությամբ պատկերի (HD) թվային հեռարձակմանը, ինչպես նաև ապահովել սեփական արտադրության հաղորդումների համապատասխանությունը միջազգային հեռարձակող կառույցների որակական չափանիշներին:
Վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է ներդրումներ կատարել շուրջ 1.033 մլրդ ՀՀ դրամի չափով` ներմուծելով տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներ:
Վերոնշյալ աշխատանքների կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ակնկալվում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ: