Կառավարության վաղվա նիստում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները կերկարաձգվեն:
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը (այսուհետ` Ընկերություն), որպես Եվրոպական հեռարձակողների անդամ, արբանյակային ազդանշանների ընդունման նպատակով 2008 թվականին Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով սարքավորումներ, որոնց նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը ՀՀ կառավարության որոշմամբ երկարաձգվել է մինչև 2014թ. հուլիսի 31-ը:
Միևնույն ժամանակ Ընկերությունը 2013 թվականին նույն նպատակով ներմուծել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով սարքավորումներ, որոնց ժամկետն ավարտվում է 2014թ. օգոստոսին:
Համաձայն մաքսային ընթացակարգերի` նշված սարքավորումները ներմուծվել են մեկ տարի ժամկետով, սակայն ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել շարունակել դրանց շահագործումը, ուստի ընկերությունը դիմել է ՀՀ կառավարություն` խնդրելով երկարաձգել ներմուծված սարքավորումների համապատասխան մաքսային ժամկետը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ: