տուն Սպորտ ՀՖՖ-ում կադրային ջարդ չի լինի․ Գրիգորյան

ՀՖՖ-ում կադրային ջարդ չի լինի․ Գրիգորյան

305
0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը հայտարարել է, թե ՀՖՖ ղեկավար կազմում ինչպիսի փոփոխություններ են լինելու, եթե նա դառնա նախագահ:

«Ֆեդերացիան ունի պրոֆեսիոնալ կազմ, որը չի ստեղծվել 1 կամ 5 տարում: Դա տասնյակ տարիների աշխատանքի արդյունքն է: Հիմնականում չեմ ազատվելու պրոֆեսիոնալ կազմից: Գրեթե բոլորին ճանաչում եմ, և որոշակի ճշտումներից հետո կսկսենք նոր աշխատանքը: Կադրային ջարդ չի լինելու: Այս մասին գրում է armfootball.com-ը։

Փոխնախագահի պաշտոնում առաջադրեցի, որ ժողովի ժամանակ ընտրվի Մարինա Թաշչյանին: Շնորհակալ եմ նրան, որ մեկ օր մտածելուց հետո համաձայնություն տվեց: Թաշչյանը ՀՖՖ երեք նախագահների ժամանակ աշխատել է, տարբեր պաշտոններ է զբաղեցրել, վերջում դեպարտամենտի պետն էր, գլխավոր քարտուղարի տեղեկալը: Բացի ֆուտբոլային ընտանիքի անդամ լինելուց, նա պաշտոններ է զբաղեցրել ՈւԵՖԱ-ում, կոմիտեների անդամ է եղել, Համլետ Մխիթարյանի կինն է, Մոնիկա Մխիթարյանի մայրն է, ով ՈւԵՖԱ-ում հարգված պաշտոնի է, և վերջում կնիք է խփում այն, որ նա Հենրիխ Մխիթարյանի` մեր պարծանքի մայրն է: Դա Հայաստանի ամենաֆուտբոլային ընտանիքներից մեկն է: Մարինան ոչ միայն լավ մայր ու կին է, այլ նաև լավ պաշտոնյա… տասնյակ տարիներ»,- 168.am-ի Pressing հաղորդման ժամանակ ասել է «Լոռիի» հիմնադիրը: