տուն Սպորտ ՀՖՖ-ն ՊՐՈ դիպլոմներ հանձնեց մարզիչներին

ՀՖՖ-ն ՊՐՈ դիպլոմներ հանձնեց մարզիչներին

105
0

1452411_10153508377045247_1055379979_n

Այսօր` նոյեմբերի 25-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ 12 մարզիչներին ՊՐՈ դիպլոմների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և  ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ, դասընթացները համակարգող Ֆլեմինգ Սերիցլևը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Դանիացի մասնագետը, մասնավորապես, իր ելույթի խոսքում նշեց. «Ես ցանկանում եմ ողջունել արտոնագիր ստացող բոլոր մարզիչներին: Միասին երկար ճանապարհ ենք անցել: Ցանկանում եմ, որ սա ձեր համար կարճ դադար լինի` անընդհատ սովորելու ճանապարհին: Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ նորանոր բաներ սովորելը կենսական կարևոր նշանակություն ունի: Ֆուտբոլն անընդհատ առաջ է գնում: Կարծում եմ՝ Եվրոպայում չկա մի ֆեդերացիա, որը տեղական մարզիչներին նախապատրաստության համար երեք անգամ ուղարկի արտերկիր գիտելիք ունենալու և հմտություններ ձեռք բերելու համար: Այդ առումով ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

Արդյունքում Հայաստանն ունեցավ ՊՐՈ արտոնագրով 12 մարզիչ, որոնք  բոլորն էլ արժանի են դրան: Գերմանացի Էրիխ Ռուտեմյոլլերը, ով ՈՒԵՖԱ-ի կողմից հետևում էր դասընթացներին և քննություններին,  նշեց, որ հայ մարզիչները բավականին բարձր կարգ եւ համապատասխան գիտելիքներ ունեն և ամենևին չեն զիջում գերմանացի գործընկերներին:
Ցանկանում եմ՝ շնորհակալություն հայտնել նաև Միքս-մենեջմենթ ընկերությանը, որը գերազանց մուդուլավորման շնորհիվ կարողացել էր յուրաքանչյուր մտահաղացումը ֆուտբոլային դարձնել և նպաստել դասընթացների բազմակողմանիությանը:
Երբ 2009 թվականին առաջին անգամ եկա Հայաստան, գլխավոր խնդիրը ֆուտբոլիստներին սեփական ուժերին նկատմամբ վստահություն ներարկելն էր:: Կարծում եմ՝ այս մարզիչների ղեկավարությամբ հայկական ֆուտբոլն այլևս նման խնդիրների չի հանդիպի և բարձրակարգ ֆուտբոլ կունենա»:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը.

«Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆլեմմինգ Սերիցլևին, ով այս ամբողջ ժամանակահատվածում մեծ ներդրում ունեցավ ՊՐՈ կարգի արտոնագրերի համար դասընթացներ կազմակերպելու և մարզիչներին համապատասխան գիտելիքներ ապահովելու գործընթացի կայացման մեջ: Շատ լավ է, որ ՀՖՖ-ն ունի ՊՐՈ արտոնագրի դասընթացներ անցկացնելու հնարավորություն, բայց խոսքս ուղղելով դիպլոմ ստացող մարզիչներին՝ ցանականում եմ նշել: Ձեզնից կեսը մարզչությունից հեռու է: Այսօր, մեր հավաքականը չունի գլխավոր մարզիչ, բայց հանրությունը ձեզանից ոչ մեկի թեկնածութունը չի քննարկում այդ պաշտոնը զբաղեցնելու համար: Կարծում եմ, որ դա ձեր մեղավորությունն է:

Ցանկանում եմ, որ դուք ձերբազատվեք սովետական մտածելակերպից և սկսեք ձեր վրա աշխատել: Դուք չպետք է բավարարվեք այս արտոնագրերով և դադարեք աշխատել ձեր վրա: Այս քննադատությունը ձեր օգտին է, որ դուք շարունակեք սովորել և զարգանալ: Շնորհավորում եմ բոլորիդ արտոնագրեր ստանալու կապակցությամբ»:

Վերջում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի հավաքականի մարզաշապիկը նվիրեց դանիացի մասնագետին և շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here