տուն Սպորտ ՀՖՖ-ն հայտարարում է ՈւԵՖԱ-ի Մարզչական C դիպլոմի և B արտոնագրի դասընթացների ընդունելություն

ՀՖՖ-ն հայտարարում է ՈւԵՖԱ-ի Մարզչական C դիպլոմի և B արտոնագրի դասընթացների ընդունելություն

436
0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական C դիպլոմի և B արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը:

Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության բաժնի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական C դիպլոմի դասընթաց

Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. 2020 թվականի հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը,  ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:

Դասընթացի ուսման վարձը. 50.000 դրամ, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ:

Մանրամասնեը` այստեղ:

ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական B արտոնագրի դասընթաց

Դասընթացի ժամանակացույցը և անցկացման վայրը. 2020 թվականի փետրվարի 10-ից մինչև փետրվարի 23-ը և մարտի 20-ից մինչև մայիսի 3-ը,  ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:

Դասընթացի ուսման վարձը. 200.000 դրամ, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ:

Մանրամասները` այստեղ: