տուն Սպորտ Ֆուտբոլ ՀՖՖ նախագահի ընտրությունից հետո էլ կրքերը չեն հանդարտվում.հայտարարություն

ՀՖՖ նախագահի ընտրությունից հետո էլ կրքերը չեն հանդարտվում.հայտարարություն

305
0

Դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրություններից հետո, Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Տորպեդո Երևան» ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգարժան ֆուտբոլային հանրություն, կայացան ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները: Ավելի վաղ մեր ակումբը հայտնել էր իր դիրքորոշումը, սակայն մեր ակումբի որոշ ներկայացուցիչներ այլ գործելաոճ ընտրեցին:

Ակումբի տնօրեն Հարություն Արմենակյանը, սեփական շահերից ելնելով, «Տորպեդո» ֆուտբոլային ակումբի անունից ՀՖՖ արտահերթ ժողովին գործուղել էր Նորայր Ավագյան անուն-ազգանունով մարդու (լուսանկարի վրա), որը երբևէ չի աշխատել մեր ակումբում և ակումբի հետ ոչ մի առնչություն չունի:

Վերոնշյալ բոլոր գործողությունները կատարվել են ակումբի ղեկավարության մեջքի ետևում` ընտրությունների ընթացքի վրա ազդելու նպատակով: Վերոնշյալ անձնավորության գործողությունները նախապես պլանավորված էին հետաքրքրված անձանց կողմից: Սա պարզապես խարդախություն է, որին տրվել է «Տորպեդոյի» տնօրենը` օգտվելով կասկածելի իրավաբանի խորհրդատվությունից և ստորագրելով անհրաժեշտ փաստաթղթեր:

«Տորպեդո» ֆուտբոլային ակումբն այն կարծիքին է, որ Հարություն Արմենակյանին խաբել են և շատ շուտով կհայտնի իր դիրքորոշումն այս հարցով: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում համապատասխան մարմիններին ի գիտություն ընդունել այս հայտարարությունը` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

«Տորպեդո» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Արմեն Մելիքբեկյանին` ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում է ծրագրերի իրականացում նոր պաշտոնում»: