ՀՖՖ խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Գյուլբուդաղյանցը հոգով ու սրտով նվիրված է ֆուտբոլին, ցավոք, հանգամանքները նման կերպ դասավորվեցին։ Շնորհակալություն, պարոն Գյուլբուդաղյանց»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։