տուն Սպորտ ՀՖՖ-ի հայտարարությունը ազգային հավաքականի մարզչի հնարավոր թեկնածուների մասին մամուլում շրջանառվող լուրերի վերաբերյալ

ՀՖՖ-ի հայտարարությունը ազգային հավաքականի մարզչի հնարավոր թեկնածուների մասին մամուլում շրջանառվող լուրերի վերաբերյալ

255
0

arm137580247428

Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչի՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվող անունները, լրատվամիջոցների հաստատական վերնագրերով նյութերը այս կամ այն մարզչի մասին, իբր ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրներից ստացած տեղեկատվությունները, տվյալ լրատվամիջոցների կամ տվյալ նյութերի հեղինակների երեւակայության, ցանկությունների, նախասիրությունների կամ երազանքների արդյունքն են, նաեւ ընթերցող գրավելու ոչ ազնիվ մղումներ:

Ինչպես ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց իր վերջին մամուլի ասուլիսում, նոր մարզչի ընտրության հետ կապված տարվում են աշխատանքներ, բանակցություններ եւ արդյունքների՝ այսինքն ձեռք բերված պայմանավորվածության մասին առաջինը թե լրատվամիջոցներին, թե հանրությանը կտեղեկացվի մամուլի ասուլիսի կամ ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով:
ՀՖՖ բոլոր պաշտոնական հայտարարությունները տեղադրվում են միայն ՀՖՖ պաշտոնական կայքում և Facebook ցանցի ՀՖՖ պաշտոնական էջում:
ՀՖՖ մամուլի քարտուղարություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here