ՆԱՏՕ-ն առայժմ առաջընթաց չի տեսնում հակաօդային պաշտպանության հարցով Ռուսաստանի հետ բանակցություններում, սակայն հույս է հայտնում, որ երկխոսությունը կշարունակվի: Այս մասին հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը՝ Ռուսաստան — ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո:
Ռասմուսենը նաև հայտնել է, որ կողմերը չեն քննարկել Ուկրաինայի հարցը: Անդրադարձ է եղել Աֆղանստանում «ուղղաթիռային հարցում» համագործակցությանը: