տուն Uncategorized ՀՔԾ պետին ԲԴԽ չեն կանչի. նիստն ավարտվեց

ՀՔԾ պետին ԲԴԽ չեն կանչի. նիստն ավարտվեց

301
0

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին չեն լսի ԲԴԽ-ում: Այսօր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարեց նիստում:

Հիշեցնենք՝ ԲԴԽ-ում քննում էին դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթի ենթարկելու՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դիմումը, ըստ որի՝ դատավորը ոչ կոռեկտ հայտարարություններ է հնչեցրել ՀՔԾ պետի մասին:

Ալեքսանդր Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց լսել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ իմանալու, թե ինչից է վիրավորվել նա: ԲԴԽ նախագահը, սակայն, մերժեց: ԲԴԽ-ը որոշումը կհրապարակի հուլիսի 9-ին՝ ժամը 14:10-ին: