տուն Հասարակություն Իրավական ՀՔԾ-ն պարզաբանում է միայնակ մորը բերման ենթարկելու փաստը

ՀՔԾ-ն պարզաբանում է միայնակ մորը բերման ենթարկելու փաստը

176
0

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել և նշել, որ «ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա.Հ.Ալեքսանյանի կամայական որոշման հիման վրա» այսօր՝ նոյեմբերի 12-ին, Գորիսի ոստիկանները բերման են ենթարկել Սիսիանի բնակչուհի Հասմիկ Սարգսյանին:

Araratnews.am-ի հարցմանն ի պատասխան, ՀՔԾ-ից հայտնեցին, որ Հասմիկ Սարգսյանը պատշաճ կերպով իրազեկվել է, սակայն բացակայել է՝ չնշելով որևէ պատճառ:

«Քննիչի կողմից դատավարական գործողությունները կատարվել են օրենքի պահանջի խստագույնս պահպանմամբ»,-մեզ հետ զրույցում նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջյանը: Նրա խոսքով, Հասմիկ Սարգսյանը տուժողի կարգավիճակով անցնում է մեկ այլ գործով:

Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի 11-ին Վճռաբեկ դատարանը որոշել էր պայմանականորեն չկիրառել Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ պատիժը և նշանակել էր 2 տարի փորձաշրջան: Հիշեցնենք, միայնակ մայր Հասմիկ Սարգսյանը երեխաներին պահելու համար ծայրահեղ անհրաժեշտությունից դրդրված է մի քանի անգամ ուտելիք և գումար էր գողացել։ Վերաքննիչ դատարանը նրան դատապարտել էր 5 տարվա ազատազրկման։